Գլխավոր / Տեսանյութեր / Ոստիկանները ծեծում էին բերման ենթարկվածներին

Ոստիկանները ծեծում էին բերման ենթարկվածներին

Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցից և Տիգրան Մեծ պողոտայից ցուցարարներին բռնի ուժով մաքրելուց հետո ոստիկանները մի մասին Երևանի տարբեր բաժանմունքներ են տարել: Մոտ 2 տասնյակ մարդ բերվել է Կենտրոնի ոստիկանական բաժանմունք: Ընդհանուր առմամբ, ոստիկանության տվյալներով, բերման է ենթարկվել 136 քաղաքացի: Համազգեստով և քաղաքացիական հագուստով ոստիկանները զանգվածային բռնություններից խուսափող առանձին մարդկանց հետապնդում էին նույնիսկ բակերում և շենքերի մուտքերում: Բռնում, ծեծում և տանում բաժանմունքներ:  

Բերման ենթարկվածներից մեկը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրեն ոստիկանություն են տարել Տիգրան Մեծ պողոտայից քաղաքացիական հագուստով մարդիկ: Մեքենայի մեջ իրեն հարվածներ են հասցրել: Հետագայում բաժանմունքում այլ քաղաքացիներն էլ պատմել են, որ իրենց ծեծի են ենթարկել: Նրանց բաց են թողել մոտ երեք ժամից՝ նշելով, որ բերման են ենթարկել ուրիշի գույքը վնասելու կասկածանքով: Ոստիկանական բաժանմունքում ցուցարարներին ալկոմետրի օգնությամբ ստուգման են ենթարկել՝ «խմածության աստիճանը պարզելու նպատակով»:

Մեր զրուցակիցը նաև բաժանմունքում լսել է, թե ինչպես է ոստիկաններից մեկը իր ենթականերին կարգադրում «մասիվից երեք աղջիկ» բերել: Մոտ 20 րոպե անց բաժանմունք են բերել 3 մարմնավաճառների: Ոստիկանները պահանջել են նրանցից ասել, թե իրենց ցույցի վայրից են բերել բաժին: Քիչ անց լսվել է, թե ինչպես են մարմնավաճառներից մեկը և մի ոստիկան հայհոյում միմյանց: Դրանից հետո կնոջը տարել են մեկ այլ սենյակ: Epress.am-ի զրուցակիցը նշել է, որ կանանց ևս ստիպել են ալկոթեստ անցնել:  

Ցույցի վայրից բերման ենթարկված որոշ քաղաքացիներին բաժնից սկսել են բաց թողնել 07:20-ից սկսած:

Ոստիկանները քնել են Խորանցի փողոցի 47 շենքի խաղահրապարակում

sleepingpolicemen