2026 թ. մայիս 27, չորեքշաբթի

Կարո Եղնուկյանին մեղադրում են պատանդ վերցնելու, շենքեր, կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության  անդամ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: Այս հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։

Այս մասին Azatutyun.am կայքի հետ զրույցում ասել է Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Այսօր 18:00-ին դատարանը դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Եղնուկյանին:

Նշենք, որ հուլիսի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Եղնուկյանների բնակարաններում, որից հետո բերման էր ենթարկվել Եղնուկյանին ու ձերբակալել։ Մինչ այդ նա գալիս էր Խորենացի փողոց, որտեղ մարդիկ հավաքվում էին ի աջակցություն հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին: