Գլխավոր / Տեսանյութեր / Հուլիսի 31-ից հետո էլէներգիայի համար բնակչությանը չեն սուբսիդավորելու

Հուլիսի 31-ից հետո էլէներգիայի համար բնակչությանը չեն սուբսիդավորելու

2016-ի հուլիսի 31-ից էլեկտրաէներգիայի  սակագնի սուբսիդավորումը  Հայաստանի  բնակչության և փոքր ձեռնարկատերերի համար ավարտվում է:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցյալ տարի տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնած «Տաշիր գրուպը» «անձնական միջոցներից ՀՀ կառավարության հետ համամասնորեն» փոխհատուցում էր 2015 թվականի օգոստոսի 1-ից  բարձրացված սակագնի տարբերությունը՝ վճարելով մինչև 500 կՎտ/ժ սպառողների էլեկտրաէներգիան 250 կՎտ/ժ֊ի մասով:

2015-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի 1 Կվ/ժ ցերեկային սակագինը բարձրացրել է 6,93 դրամով՝ կազմելով 48.78: Այս տարվա օգոստոսի 1-ից էլէներգիայի 1 Կվ/ժ սակագինը կազմելու է 46.2 դրամ: Դեռևս հունիսի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ տնտեսագետներ Վահագն Խաչատրյանը և Վիլեն Խաչատրյանը նշել էին, որ սակագնի աննշան նվազեցումը իրականում սակագնի բարձրացում է նշանակում, քանի որ օգոստոսի 1-ից ՀՀ կառավարություն այլևս չի սուբսիդավորելու բնակչությանը:

Tekali Taxi