հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մի քանի տասնյակ տուժած՝ ոստիկանության բռնությունների հետևանքով. 17-ամյա տղան կորցրել է աչքը

Մի քանի տասնյակ տուժած՝ ոստիկանության բռնությունների հետևանքով. 17-ամյա տղան կորցրել է աչքը

Հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում և Սարի թաղում ոստիկանության կողմից մարդկանց հավաքները դաժանորեն ցրելու, բռնություն կիրառելու հետևանքով Երևանի 5 հիվանդանոց են տեղափոխվել 60 տուժած։ 

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից  մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ 

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մի ոստիկանի վիճակն է ծանր գնահատվում, ով ունի որովայնի հրազենային վնասվածք։

Նշենք, որ A1plus.am կայքի փոխանցմամբ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արդեն հեռացրել են Սարի թաղի բախումների ժամանակ աչքի վիրավորում ստացած  Սայաթ Հովհաննիսյանի աչքը: Նա 17 տարեկան է դառնալու օգոստոսի 8-ին: