Home / Հայաստան / «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամին ծեծի են ենթարկել

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամին ծեծի են ենթարկել

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Հարություն Աղլամազյանը, ով վարում էր վերջին օրերին ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող հանրահավաքները Ազատության հրապարակում, դաժան ծեծի է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է «Հիմնադիր խորհրդարանը»:

Նախաձեռնության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Աղլամազյանին աշխատավայրից տարել էին Հատուկ քննչական ծառայություն, որտեղ նրան մի քանի ժամ հարցաքննել են։

ՀՔԾ֊ից դուրս գալուց հետո Աղլամազյանը տուն է վերադարձել և տան դարպասների մոտ նրա վրա հարձակվել են 3 անձինք և ծեծել։ Աղլամազյանին հիվանդանոց են տեղափոխել և հետազոտել։ Այսօր առավոտյան նրան տուն են բերել։

Երեկ երեկոյան Ազատության հրապարակում կրկին հավաք է անցկացվել ի աջակցություն «Սասնա ծռերի», որից հետո երթ է անցկացվել Երևանի փողոցներով։ Երթի ավարտից հետո ոստիկանները անսպասելիորեն մտել են Ազատության հրապարակ և ուժ կիրառելով բերման են ենթարկել մոտ երեք տասնյակ ցուցարարների:

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները բերման ենթարկվում, ոստիկանները կամ չեն պատասխանել կամ հորդորել են Ոստիկանության լրատվական ծառայություն:

Azatutyun.am կայքի հետ զրույցում Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ բերման ենթարկված 25 քաղաքացիների նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել և նրանք արդեն բաց են թողնվել։

Tekali Taxi