Home / Կանանց իրավունքներ / Վանաձորցի կնոջն աշխատանքից ազատել են ֆեյսբուքյան լայքի համար

Վանաձորցի կնոջն աշխատանքից ազատել են ֆեյսբուքյան լայքի համար

Վանաձորի քաղաքապետարանին կից «Նեցուկ» ՊՈԱԿ֊ի աշխատակից, բանվոր Սաթենիկ Ափինյանը աշխատանքից հեռացվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «like» դնելու համար։ Այս մասին Ափինյանը պատմել է «Լոռի TV»֊ին։

Կինը հուլիսի 10֊ին լայքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը։ Այդ օրն ավելի ուշ նա հեռախոսազանգ է ստացել համադասարանցուց՝ Սուսաննա Դարբինյանից, ով Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ֊ական Սամվել Դարբինյանի քույրն է։

Աշխատանքից ազատված կինը պատմել է, որ իր համադասարանցին ցանկացել է իմանալ՝ ինչ առնչություն ունի ինքը «Լուսավոր Հայաստան» կուսակցության և դրա առաջնորդ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։ Նա նշել է, որ չի ճանաչում Մարուքյանին։

Զրույցից հետո Ափինյանին ազատել են աշխատանքից։

«Նույնիսկ չկանգնելով այդ կուսակցության կողքին, ընդամենը համացանցում երեք հատ «լայք» տալով՝ կարող եմ զրկվել իմ հանապազօրյա հացից։ Ես «լայք» եմ դրել ամեն ինչին, բայց, չգիտեմ ինչի, իրանց վրա ազդել ա «Լուսավոր Հայաստանը» և Քրիստ Մարուքյան անունը (Էդմոն Մարուքյանի եղբայրն է)», ֊ ասել է Ափինյանը։

Tekali Taxi