Գլխավոր / Մարզեր / Ծնողները բոյկոտել են ուստարվա մեկնարկը․ պահանջում են լուծել պարտքերի խնդիրը

Ծնողները բոյկոտել են ուստարվա մեկնարկը․ պահանջում են լուծել պարտքերի խնդիրը

Այսօր Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի դպրոցում ուսումնական տարին չի մեկնարկել։ Դասերը բոյկոտել են համայնքի բնակիչները՝ իրենց երեխաներին դպրոց չուղարկելով։

Դպրոցի դարպասի առաջ աղավնաձորցիները մեքենա են կանգնեցրել՝ խափանելով ելումուտը: Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասել են, որ «Վեդի Ալկո» ընկերությունը դեռ նախորդ տարի մթերված խաղողի դիմաց պարտք ունի գյուղացիներին և իրենք գումար չունեն երեխաներին «դպրոց ճամփելու»։

Դասերը բոյկոտելը, նշել են աղավնաձորցիները, բողոքի արտահայտման ձևերից մեկն է։ Գյուղի բնակիչները խոստանում են երեխաներին դպրոց չուղարկել այնքան ժամանակ, մինչև չլուծվի իրենց պարտքերի հարցը։ Հետագայում աղավնաձորցիները պատրաստ են ավելի կտրուկ քայլերի դիմել, օրինակ, փակել միջպետական ճանապարհը և չմասնակցել հոկտեմբերի սկզբին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին։

Գյուղի բնակիչների բողոքի ակցիան դպրոցի մոտ

schoolvillage1

Ուսուցիչները կանգնած էին դպրոցի բակում

1schoolaghavnadzor

Դեռ երեկ Epress.am֊ի հետ զրույցում խաղաղագործներից մեկը՝ Հայկազ Ասատրյանը, պատմել էր, որ ընկերության ընդհանուր պարտքը բոլոր գյուղացիներին կազմում է մոտ 140 միլիոն դրամ։ Նա ընդգծել էր, որ մեղավոր է համարում ոչ այդքան «Վեդի Ալկո»֊ի ներկայացուցիչներին, որքան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով նախորդ տարի իրենց խոստացել էր, որ բոլորի խաղողը կմթերվի և գումարը կվճարվի, սակայն խոստմանը հետամուտ չէր եղել։

Մանրամասները՝ այստեղ։