Home / Հայաստան / Մխչյանի ընտրություններում Հովիկ Աբրահամյանի ազգականը միայնակ մնաց․ «Հրապարակ»

Մխչյանի ընտրություններում Հովիկ Աբրահամյանի ազգականը միայնակ մնաց․ «Հրապարակ»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական, Արարատի մարզի Մխչյան համայնքի գյուղապետ Խաչիկ Պողոսյանն առաջիկա ընտրություններին միայնակ է մասնակցելու, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Պողոսյանի մրցակիցն ինքնաառաջադրված, անկուսակցական Ռոբերտ Նիկողոսյանն էր, ով ինքնաբացարկ է հայտնել։

«Սա Արարատի մարզի համայնքներում սպասվող ընտրություններում արձանագրված միակ ինքնաբացարկը չէ։ Այլ համայնքներում նույնպես առաջադրված թեկնածուները հրաժարվել են պայքարից՝ որպես կանոն, մենակ թողնելով գործող համայնքի ղեկավարներին, որոնց մեծ մասը ՀՀԿ-ականներ են»,- գրում է թերթը։

Ինքնաբացարկ են հայտնել նաև Բաղրամյան համայնքում գյուղապետի հետ մրցակցության դուրս եկած միանգամից 2 թեկնածուներ, իսկ 4-րդ թեկնածուն ավելի վաղ էր հրաժարվել առաջադրումից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi