Բաղրամյան պողոտայում հուլիսի 30-ի ակցիայի ժամանակ ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի քույրը՝ Ալվարդ Գրիգորյանը, պատրաստվում է դատի տալ «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն»-ի տնօրեն, Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին՝ պնդելով, որ վերջինս բանսարկում է եղբորը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է մահացածի քույրը։
Գրիգորյանի խոսքով՝ եղբայրը չի ունեցել ՄԻԱՎ, սակայն Դավիդյանը կոչ էր արել բոլոր նրանց, որոնք առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և շփվել այդ մարդու հետ, անցնել բժշկական գաղտնի քննություն, քանի որ Գրիգորյանը ՄԻԱՎ վարակակիր էր։
«․․․ դա իրականությանը չի համապատասխանում, նա ուներ հեպատիտ C և երկու ամիս հետո գնալու էր բուժման՝ Ֆրանսիա», – ասել է Գրիգորյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում