Home / Մարզեր / Վանաձորի բնակիչը հացադուլ է սկսել՝ քաղաքապետից պահանջելով լուծել իր տան խնդիրը

Վանաձորի բնակիչը հացադուլ է սկսել՝ քաղաքապետից պահանջելով լուծել իր տան խնդիրը

Վանաձորի բնակիչ Մարտին Օհանյանը սեպտեմբերի 6-ից հացադուլ է սկսել Վանաձորի քաղաքապետարանի մոտ՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանից պահաջելով լուծել իր բնակարանային խնդիրը։ Նա պնդում է, որ դեռևս 2003 թվականին Դարբինյանը վաճառել է տարածքը, որտեղ գտնվող տնակում ինքը բնակվում էր ընտանիքի հետ։

«93 թվականին, բնակարանային ավանում էինք մենք բնակվում, էնտեղ էին բնակվում նաև երկրաշարժից տուժած մարդիկ։ Մեզ ասել են՝ բնակվեք հիմա, մինչև ձեր տան խնդիրը լուծենք։ Մենք էդ տարիներին փորձեցինք այդ տարածքները գնել, որ կարողանանք հետո մի բան կառուցել, մեզ այդ ժամանակ ասել են՝ այդ տարածքները ենթակա չեն վաճառքի, բայց հետո իմանում ենք, որ այդ տարածքները արդեն վաճառվել են», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Վանաձորի բնակիչը։ Նրա խոսքով՝ տարածքի գնորդն էլ մեղավոր չէ, քանի որ նրան էլ են «այդ գործում քաշել»։

«Իմ ընտանիքի իրավունքները խախտել են, ես էլ հիվանդ մարդ եմ, ուրիշ պայքարելու միջոց չկա, որոշել եմ դիմել հացադուլի։ Դարբինյանը թող իր միջոցներով լուծի այս խնդիրը», – ասել է Օհանյանը։ Նրա խոսքով՝ ինքը մի քանի անգամ իր բնակարանային խնդիրը լուծելու համար դիմել տարբեր պետական ատյաններ՝ ընդհուպ մինչև Ազգային ժողով, սակայն ոչ մի պատասխան չի ստացել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայցուցչի հետ զրույցում Օհանյանն ասել է, որ վերջին անգամ, երբ փորձել է դիմել քաղաքապետին՝ վերջինս սպառնացել է նրան՝ ասելով. «Քեզ քացուս տակ կգցեմ»:

Tekali Taxi