հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քննիչը Անդրեաս Ղուկասյանի վերաբերյալ որոշումը չի տվել, որ փաստաբաններն «անհիմն եզրակացություններ» չանեն

Քննիչը Անդրեաս Ղուկասյանի վերաբերյալ որոշումը չի տվել, որ փաստաբաններն «անհիմն եզրակացություններ» չանեն

Քննիչը հրաժարվում է հուլիսի 29-ին ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի կազմակերպված ակցիայից հետո ձերբակալված Անդրիաս Ղուկասյանին տրամադրել «Տեսակցությունների, հեռախոսազանգերի վրա դրված արգելքի մասին» իր որոշումը։ Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը, այդպիսով իրենք զրկվում են որոշումը բողոքարկելու հնարավորությունից, այսինքն՝ խախտվում է Ղուկասյանի՝ արդար դատավարության սահմանադրական իրավունքը։

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Անդրիաս Ղուկասյանը քրեական հետապնդման է ենթարկվում»,֊ ասել է Մեժլումյանը։

Ընդ որում, որոշումը տալու պահանջը մերժելով՝ ՀՀ Քննչական կոմիտեի արդարադատության մայոր Ռ․ Մկրտչյանը գրել է, որ «նպատակահարմար չի համարում» որոշման տրամադրումը, քանի որ «ենթադրվում է», որ Ղուկասյանի պաշտպանները դրա վերաբերյալ կանեն «անհիմն եզրակացություններ»: Քննիչը նաև գրել է, որ փաստաբանների միջնորդությունը առավել քան նման է «բախտագուշակի նամակի»։

Կարեն Մեժլումյանը միջնորդությունում, իր խոսքով, կոռեկտությունից ելնելով գրել էր, որ պահաջում է որոշումը, եթե այն կա, քանզի փաստաբաններն այն երբեք չեն տեսել, միայն գիտեն, որ տեսակցություններն ու հեռախոսազանգեր կատարել Անդրիաս Ղուկասյանի հարազատներին չէր թույլատրվում։

«Եթե նման արգելք է դրվել, ապա գտնում ենք, որ այս պահի դրությամբ դրա անհրաժեշտություն չկա և կարծում ենք, որ ենթադրական որոշման մեջ հիմնավորված էլ չէ, թե քննության որ շահերից է բխում անձի՝ այդ իրավունքը սահմանափակելը»,֊ միջնորդության մեջ գրել էին փաստաբաններ Մեժլումյանն ու Ինեսսա Պետրոսյանը։