Հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը: Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության կայքի, Ուլուբաբյանը մահացու վիրավորումը ստացել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։
Ավելի վաղ՝ հունվարի 18-ին, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացել էր 1997 թվականին ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը։