Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հաղորդւոմ է, որ դեպքը տեղի է ունեցել «դեռևս չպարզված հանգամանքներում»:
Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ մահացած զինվորի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ Նա բանակ էր զորակոչվել Թումանյանի զինկոմիսարիատից 2016 թվականի առաջին զորակոչով և վերջերս էր արձակուրդից զորամաս վերադարձել։