Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Խուդինյանը:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ըստ նախնական տվյալների, Խուդինյանը մահացել է, երբ «հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ փամփուշտը փողում պայթել է, ինչի հետևանքով էլ զինվորը ստացել է մահացու բեկորային վիրավորում»։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):