Փետրվարի 23-ին` ժամը 00:20-ին, Երևանի բնակիչ Ա.Եփրեմյանն իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին և ներխուժել ՊՆ տարածք: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը՝ որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 327.6-րդ հոդվածի 1-ին մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը): Եփրեմյանը ձերբակալվել է:
«Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ, որի արդյունքում քաղաքացի Եփրեմյանը չի տուժել», -ասված է հաղորդագրության մեջ։