Մարտի 1-ին՝ 16.50֊ի սահմաններում, հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում արկակոծության հետևանքով բեկորային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող 37֊ամյա Նվեր Յուրիկի Բաբաջանյանը, հաղորդում է Արցախի Պաշտպանության նախարարության կայքը։
Պաշտոնական աղբյուրը նշում է, որ մարտի 1-ին՝ ժամը 11:25-ից սկսած, «հակառակորդը շարունակել է շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ»: