Home / Ազգային ժողով / «Աշխատավարձ էին բաժանում»․ ՀՀԿ֊ի շտաբի մոտ հարձակվել են լրագրողների վրա

«Աշխատավարձ էին բաժանում»․ ՀՀԿ֊ի շտաբի մոտ հարձակվել են լրագրողների վրա

Լրագրողն արձանագրել է, թե ինչպես են Կենտրոն համայնքի ՀՀԿ-ի շտաբերից մեկում ընտրողներին ցուցակագրում են և գումար բաժանում։

Azatutyun.am-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանը Կոնդ թաղամասում արձանագրել է, թե ինչպես են ընտրողները նախ մտնում Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ և հետո միայն գնում շտաբից մի փոքր հեռու գտնվող ընտրատեղամաս։ Մինչ այդ Գաբրիելյանը տեղեկատվություն է ստացել, որ շտաբում գումար են բաժանում։

Երբ լրագրողը ցանկացել է պարզել, թե արդյոք այնտեղ գումարներ են բաժանվում, շտաբում գտնվողները նախ փորձել են նրան թույլ չտալ ներս մտնել, իսկ երբ Գաբրիելյանին հաջողվել է մուտք գործել շտաբ, նա տեսել է մարդկանց անձնագրերի համարներով ցուցակներ և անձնագրերով գրանցվող 2 հոգու։

Շտաբում գտնվողները փորձել են թաքցնել ցուցակները, իսկ նրանցից մեկը հայտարարել է, որ իրենք աշխատավարձեր են բաժանում։ Գաբրիելյանի դիտարկմանը, թե արդյոք աշխատավարձերը 10000 դրամ են, շտաբի աշխատակիցն ասել է, որ մյուս մասն արդեն գրապաններն են դրել։

Մի տղամարդ էլ Գաբրիելյանին դուրս է հրավիրել՝« խոսակցությունը շարունակելու»։

Շտաբի դիմաց մի խումբ կանայք հարձակվել են նաև Araratnews.am-ի լրագրողի և օպերատորի վրա։ Կանանցից մեկը խլել է լրագրողի տեսախցիկն ու հարվածել նրա ձեռքին։

Քիչ անց խլել են նաև շտաբից դուրս եկած Սիսակ Գաբրիելյանի նկարահանող սարքը։ Միջադեպի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանության Կենտրոնի բաժին։

Azatutyun.am-ի տեսանյութը․

Araratnews.am֊ի տեսանյութը․

Tekali Taxi