«Մեր իրականության մեջ, էս երկրի տնտեսական վիճակում, աշխատանք գտնելը, մարդուն աշխատանքով ապահովելը, դա իրականում շատ մեծ գործ ա․․․ Մենք բոլորս աշխատում ենք «ՍԱՍ գրուպում» և բոլորս՝ լավ֊վատ, օգտնվում ենք էս գրուպի տված բարիքներից»։ Hayastan24.com կայքը ձայնագրություն է հրապարակել, որտեղ լսվում է, թե ինչպես են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ընկերությունում աշխատակիցներին «համոզում», «հորդորում», ստիպում ձայներ բերել իրենց ընկերության հիմնադիրին՝ հակառակ դեպքում սպառնում ազատել աշխատանքից։
Աշխատակիցների հետ զրուցում է ընկերության ղեկավարներից մեկը, որը սկսում է ժողովն՝ ասելով, որ ընտրություններին ««ՍԱՍ գրուպը» շատ բուռն մասնակցություն պետք է ունենա»։ Նա ընդգծում է, որ «ընդամենը հինգ տարին մեկ ենք ձեզ էս խնդրանքով դիմում» և «լավ աշխատողներին» խոստանում է ուղևորություն Փարիզ։
Ժողովը վարողն անդրադարձել է արդեն հավաքված ընտրողների ցուցակներին և ասել՝ որ աշխատակիցներն են լավ աշխատել, ում պետք է ծափահարել, իսկ ովքեր են «զրո ձայն բերել» և պետք է «ամոթանք ստանան»։
Քաղվածք ժողովը վարողի «ելույթից»․
֊ Սվիթի (ՍԱՍ Սվիթ) աշխատողները 200 հոգի են, դու բերել ես 53 ձայն։ Քո հարցը էն տիպի ա դրված, որ եթե էս պատկերը 3 օրվա մեջ էս նույնը եղավ, ձեզ բարի ճանապարհ ենք ասելու, սա վերաբերմունքի հարց ա։ Եթե դու մեզ էդ ձևից ես վերաբերվում, մենք քեզ 5 անգամ ավելի վատ կվերաբերվենք։
֊ Հազար ամոթ քեզ Գարիկ, բա սազում ա քեզ էս զրոն։
֊ Իրինան, ով կարա գուշակի ի՞նչքան ձայն է Իրինան բերել։ 44 ձայն։Իրինայի պաշտոնը բարձրացնելու ենք, ես քեզ խոստանում եմ։ Ընտրությունները մի հատ լավ տժժցնում ես, գնում ես Փարիզ, գալիս ես, ու պաշտոնդ քեզ ա սպասում։
֊ Դավիթ Ա․ 22 ձայն, մալադեց։ Երկուսն էլ Դավիթ են, էն մեկը զրո ա, էն մեկը 22։ Իսկական Դավիթը էս ա։
֊ էդգար Պ․ Ամոթ քեզ, էդգար։
֊ Նարինե, ռայոնում ա ապրում, 15 ձայն բերել ա, որի 50 տոկոսը չոտկի ձեներ ա։
֊ Սամսոն, շարունակի թիվդ մեծացնել, դեռ ժամանակ ունես։
֊ Սիրանույշ, մազերդ ներկել ես, զուքվել֊զարդարվել ես, գիտես քեզ էսօր մեծարման երեկո պետք է անենք՝ զրո ձայներիդ համար։ Ամոթ չե՞ս անում, Սիրանույշ։
֊ Մարդը 70 ձայն է բերել, ավելի լավ թիվ ա։ էս լավ նոտայի վրա ավարտում ենք էսօրվա հավաքույթը, 3-4 օրից նորից հանդիպենք, տենանք, ովքեր ոնց են իմ խնդրանքը ընդունել։
Ամբողջական տեսանյութը․