Home / Առողջապահություն / Անվտանգության նորմերի խախտման հետևանքով ամենից շատը տուժում են հանքերում աշխատողները

Անվտանգության նորմերի խախտման հետևանքով ամենից շատը տուժում են հանքերում աշխատողները

Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2016 թվականին Հայաստանում գործող կազմակերպություններում՝ աշխատավայրերում, արձանագրվել է 58 արտադրական դժբախտ պատահար, որոնցից 6֊ը՝ մահվան ելքով։ Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրության ծառայությունը։

Պատահարների մեծ մասը՝ 38-ը (65 %), տեղի են ունեցել հանքաարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում։ Դեպքերի կեսը գրանցվել է Սյունիքի մարզում։

Պատահարների հետևանքով տուժած աշխատողների մի մասը անաշխատունակ է դարձել։ Տարբեր կարգի հաշմանդամություն են ստացել 3 աշխատող։ Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով հասցված վնասները փոխհատուցելու համար՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստ, կորցրած աշխատավարձի փոխհատուցում, բժշկական և այլ ծախսերի համար գործատուները վճարել են 106 միլիոն դրամ։

ԱՎԾ֊ն չի նշում, թե դեպքերից քանիսն են հետաքննվել, քանի դեպքի առթիվ է քրեական գործ հարուցվել գործատուի կողմից աշխատանքային նորմերը չպահպանելու համար և կան արդյոք պատժվածներ։

Tekali Taxi