«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը մայիսի 11-ի երեկոյան տուն գնալիս տեսել է, թե ինչպես են Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում 20 հազարական դրամ ու քվեարկած թերթիկներ բաժանում, հայտնում է Armtimes.com-ը։
Երբ լրագրողը սկսել է տեսանկարահանել գործընթացը, «թաղի լավ տղաները» բռնությամբ նրանից խլել են հեռախոսն ու ջնջել ամբողջ պարունակությունը: Լրագրողը նշել է, որ ջնջել են ոչ միայն այդ պահին արված տեսագրությունները, այլ նաև կարճ հաղորդագրութունները, համարները: Ըստ կայքի՝ հեռախոսը վերադարձրել են միայն այն ժամանակ, երբ անձեռոցիկով մաքրել են հեռախոսի վրա թողնված մատնահետքերը:
«Այն վերադարձրեցին անձեռոցիկով, հասկանալի է՝ մատնահետքերը վերացված էին հեռախոսի վրայից։ Ես հրաժարվեցի այլևս վերցնել հեռախոսը և գնացի տուն: Նրանք իմ ետևից եկան տուն, դուռը բացեցին, հեռախոսը գցեցին տան մեջ, էլի՝ անձեռոցիկով», – պատմել է լրագրողը։
Ավելի ուշ կայքը տեղեկացրել է, որ հեռախոսում, այնուամենայնիվ, պահպանվել է տեսանյութը․