Home / Կրթություն / Մանկավարժները թույլ չեն տվել նորանշանակ տնօրենին մտնել դպրոց․ a1plus.am

Մանկավարժները թույլ չեն տվել նորանշանակ տնօրենին մտնել դպրոց․ a1plus.am

Թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժները երեկ՝ մայիսի 16-ին, փակել են դպրոցի դռներն ու թույլ չեն տվել ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին ու դպրոցի նորանշանակ տնօրեն Վերգինե Եսայանին ներս մտնել:

Այս մասին գրել է a1plus.am կայքը՝ նշելով, որ մանկավարժները բողոքում են անօրինական ճանապարհով տնօրեն նշանակելու դեմ։

Հունվարից դպրոցի տնօրենի պաշտոնի համար 4 մրցույթ է հայտարարվել, սակայն տարբեր պատճառաբանությամբ մրցույթներից ոչ մեկը չի անցկացվել, և ադյունքում, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը միանձնյա նոր տնօրեն է նշանակել:

Դպրոցի ուսմասվար Մարիետա Ավետիսյանն էլ կայքի հետ զրույցում տեղեկացրել է, որ, ըստ իրենց տվյալների, նորանշանակ տնօրենը ԿԳ նախարարի օգնական Բագրատ Եսայանի կինն է, ով առաջին մրցույթի ժամանակ հավաստագիր չի ունեցել և միայն մարտի 30-ին է կարողացել այն ձեռք բերել։ Նրա խոսքով, մրցույթը ձգձգվել է հենց նրա համար, որ վերջինս կարողանա հավաստագիր ձեռք բերել։

Դպրոցի մանկավարժներից Նոյեմ Խաչատրյանը նշել է, որ բողոքի ակցիա կազմակերպելով՝ իրենք ցանկացել են ցույց տալ, որ նորանշանակ տնօրենն անօրինական է մուտք գործում դպրոց։

Խաչատրյանի փոխանցմամբ՝ ԿԳՆ վարչության պետը և նորանշանակ տնօրենն արդյունքում հեռացել են դպրոցի դիմացից՝ նախազգուշացնելով, որ հաջորդ անգամ իրենք ոստիկանության ուղեկցությամբ կգան։

Մանկավարժը նաև նշել է, որ երեկվա ցույցի ժամանակ Վարչական դատարանից գրություն են ստացել, որ իրենց դիմումը վարույթ է ընդունվել: Մանկավարժները պահանջում են չեղյալ համարել տնօրենի նշանակումը և նոր մրցույթ անցկացնել։

Tekali Taxi