Home / Ոստիկանություն / Փոստանջյանին ու դստերը փորձաքննության են ենթարկել միայն 2 գրավոր բողոքներից հետո

Փոստանջյանին ու դստերը փորձաքննության են ենթարկել միայն 2 գրավոր բողոքներից հետո

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր Լիլիթ Դրամփյանի նկատմամբ ոստիկանների կողմից ֆիզիկական բռնություն կիրառելուց երկու օր հետո միայն տուժածները դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության գրասենյակի տնօրեն Սեդա Մելիքյանը։

«Երեկ վերջապես անցկացրել են դատաբժշկական փորձաքննություն՝ երկու բողոքներից հետո։ Զարուհու ձեռքերի վրայից ոստիկանների քաշքշոցի հետևանքով առաջացած քերծվածքներն այս օրերի ընթացքում արդեն լավացել են, տեսանելի չեն, բայց թիկունքին կան բավականին մեծ կապտուկներ, որոնք արձանագրվել են։ Ինչ վերաբերում է Լիլիթին, նա շարունակում է մնալ «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ուղեղի ցնցում ախտորոշումը տալով՝ բժիշկներն ասել էին, որ հիվանդանոցում պետք է մնա առնվազն 5 օր։ Սակայն քանի որ վատ է, ունի ջերմություն, ձեռքերը թմրած են, հոսպիտալացված կշանունակի մնալ 7 օր, ու նորից կքննվի»,֊ ասել է Մելիքյանը։

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը բռնության էին ենթարկվել մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում։

Tekali Taxi