Home / Հայաստան / Ովքեր են աջակցում Հայաստանին․ մարդասիրական օգնության ծավալները նվազում են

Ովքեր են աջակցում Հայաստանին․ մարդասիրական օգնության ծավալները նվազում են

Որպես զարգացող երկիր Հայաստանը այլ երկրներից ստանում է մարդասիրական օգնություն, որի ծավալները ՀՀ-ում սկսած 2011թ.-ից շարունակաբար անկում են ապրել: Արդյունքում, 2011թ. համեմատությամբ 2016թ. մուտքագրված օգնության ծավալները (7.631 տոննա ապրանք) կրճատվել են մոտ մեկ քառորդով: Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ հղում անելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներին։

2016թ. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մարդասիրական օգնության խոշորագույն դոնոր երկիր է հանդիսացել Ամերիկայի Միացյալ Նահանգները (21%), որին հաջորդել են Շվեյցարիան (16.9%) և Չինաստանը (14.2%): Ընդ որում՝ Շվեյցարիայից օգնության ծավալները շարունակում են աճել․ 2017 թվականի առաջին եռամսյակում՝ 888.8 անգամ։

Մարդասիրական օգնության կարևոր աղբյուրներից է նաև ԵՄ-ն, որի անդամ երկրների համախառն աջակցության մասնաբաժինը 2016թ. կազմել է 24.2%` նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 3.7%-ով:

Կազմակերպությունը նշում է, որ նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին տրամադրել է ընդամենը 14 հազար ԱՄՆ դոլարի հասնող մարդասիրական օգնություն և այդպիսով, ԱՊՀ երկրների մասնաբաժինը ստացվող ընդհանուր աջակցության մեջ չի գերազանցել 0.1%-ի սահմանագիծը:

Tekali Taxi