Home / Հայաստան / Բաքվի դատարանն Ալեքսանդր Լապշինին դատապարտեց երեք տարվա ազատազրկման

Բաքվի դատարանն Ալեքսանդր Լապշինին դատապարտեց երեք տարվա ազատազրկման

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Ալովսաթ Աբբասովի կողմից դատապարտվեց երեք տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանի դեմ բացահայտ կոչեր հնչեցնելու» և «պետական սահմանը ապօրինաբար հատելու համար»։

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նա ընդգրկված էր «սև ցուցակում» առանց պաշտոնական Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Երկու ամիս անց՝ փետրվարին, Լապշինը Բելառուսի իշխանությունների կողմից արտահանձնվել էր Ադրբեջան։

2015 թվականին Լապշինը, օգտագործելով իր ուկրաինական անձնագիրը, Վրաստանի տարածքով մուտք է գործել Ադրբեջան, որից հետո երկիրը բլոգերին հայտարարել էր միջազգային հետախուզման «Պետական սահմանի մասին» օրենքի ու երկրի միգրացիոն կոդի խախտման համար։

Tekali Taxi