«Սասնա ծռեր» խմբի գործողությունը չի կարող որակվել որպես «ահաբեկչություն», չնայած վերջին շրջանում Հայաստանի քաղաքական իշխանության որոշ հատվածներ կրկին ձգտում են ակտիվացնել այդ թեման՝ օգտագործելով ԶԼՄ-ներին ու, այսպես կոչված, ընդդիմությանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Նա պնդում է, որ խումբն ապստամբություն է բարձրացրել, և ՀՀ դատախազությունը պետք է հիմնավորեր, թե ինչն է հանգեցրել նման գործողություններին:
Փաստաբանը նաև ընդգծում է, որ «Սասնա ծռերի» գործողությունը չի կարելի դիտարկել միայն ներհայկական տիրույթում:
Բաղդասարյանը խոսում է «Սասնա ծռերի» դատավարության, խմբի անդամների քաղաքական դիրքորոշման, դատավորի և ոստիկանության գործողությունների, փաստաբանների վրա կիրառվող ճնշումների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում.