ՀՀ ՊՆ 27-ամյա զինծառայող, կապիտան Անդրանիկ Մկրտչյանի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Զինծառայողի զորամասը հաղորդագրության մեջ չի նշվում։
Նախնական պաշտոնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը Մկրտչյանին պատճառվել է նրան ամրակցված ինքնաձիգից։
Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):