Home / Շուկա / Բնակիչներն աղբի հոտից չեն կարողանում քնել․ «Սանիթեքը» ներողություն է խնդրում

Բնակիչներն աղբի հոտից չեն կարողանում քնել․ «Սանիթեքը» ներողություն է խնդրում

Ավան թաղամասի Աճառյան 19 և 20, 21 շենքերի բնակիչներն ահազանգում են, որ իրենց շենքերում մի շաբաթ է աղբահանություն չի իրականացվում։

«Աղբն արդեն դուրս է թափվել աղբանոցից, ես ապրում եմ 4֊րդ հարկում, աղբի խողովակը խցանված է մինչև երրորդ հարկ։ Հոտից չենք կարողանում մնալ տանը, քնել, շոգին հնարավոր չէ պատուհանները փակել»,֊ Epress.am֊ի լրագրողին բողոքել է բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ իրենք զանգել են թաղապետարան, սակայն այնտեղից պատասխանել են, որ աղբահանությամբ զբաղվում է մասնավոր կազմակերպություն և այդ հարցով նրանց է պետք դիմել։

«Մենք ամսական 200 դրամ տալիս ենք ամեն տան անդամի համար, ու տալիս ենք թաղապետարան, և թաղապետարանից ենք պահանջում մաքրություն»,֊ասել է մեկ այլ բնակիչ։

Բնակիչները նաև բողոքել են աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունից․ «Ինչ այդ ընկերությունն է, ահավոր վիճակ է։ Օրինակ, հիմա վերջին անգամ աղբը տարել են ուղիղ մեկ շաբաթ առաջ»։

Մեր հեռախոսազանգին ի պատասխան՝ «Սանիթեքից» ներողություն են խնդրել անհարմարհություններ ստեղծելու համար․ «Սանիթեքը սկսել է քաղաքի աղբահանությամբ զբաղվել 2015 թվականից։ Ավանում ամենաուշն է միացել։ Մինչ այդ աղբահանությունն անում էր թաղապետարանը։ Հիմա ծանրաբեռնվածություն կա, ներողություն ենք խնդրում։ Կաշխատենք շուտ հարցը լուծվի»։

Tekali Taxi