Home / Մարզեր / Արմավիրի մանկապարտեզի վերջին պատանդ երեխային հանձնել են ծնողներին (թարմացված)

Արմավիրի մանկապարտեզի վերջին պատանդ երեխային հանձնել են ծնողներին (թարմացված)

20:20 Միակ պատանդ մնացած երեխային հանձնել են ծնողներին: Մանկապարտեզի տարածքում հնչել է երկու կրակոց: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հաղորդմամբ, պատանդառուն վնասազերծվել է։  Նախնական տվյալների համաձայն, վնասվածքներ են ստացել մանկապարտեզի վարիչն ու աշխատողներից մեկը:

20:00 Արմավիր  քաղաքում արտակարգ իրավիճակ է․ Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ է ներխուժել դանակով զինված տղամարդ և պատանդ վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ավելի ուշ բոլոր պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ տղա՝ 3 տարեկան։

Ինչպես հայտնում է  azatutyun.am-ը՝ ոտիկանները՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ բանակցություններ են վարում մանկապարտեզի ներսում զինված անձի հետ։ Ոստիկանությունը առայժմ չի հայտնում՝ ինչ է պահանջում տղամարդը։

Armtimes.com-ի փոխանցմամբ  մանկապարտեզի տարածքում է պատանդ մնացած երեխայի հայրը, ում բժիշկները մի քանի անգամ հանգստացնող դեղեր են տվել։

Դեպքի վայրից լրագրողները հայտնում են, որ տեսել են՝ մանկապարտեզ պատգարակ է տարվել։ Ոստիկանը, որ եկել էր լրագրողներին հարցազրույց տալու, հրաժարվել է այդ հարցին պատասխանել։

«Եթե տարվել է, ուրեմն պետք էր», – ասել է նա։

Armtimes.com-ը փոխանցում է արմավիրցի նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տեղեկությունները, թե մանկապարտեզ ներխուժած անձը պահանջում է նախկին կնոջը, որն աշխատում է մանկապարտեզում։ Գասպարյանը նաև ասել է, որ իր տեղեկություններով 2 հոգի վնասվածքներ են ստացել։

Tekali Taxi