Home / Բանտ / Գևորգ Սաֆարյանին ծեծի են ենթարկել բանտում․ ՀՔԱՎ

Գևորգ Սաֆարյանին ծեծի են ենթարկել բանտում․ ՀՔԱՎ

Քաղաքակական հայացքների համար դատապարտված, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել: Ինչպես հաղորդագրության մեջ նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), այս մասին ահազանգ է ստացվել նոյեմբերի 15-ի երեկոյան։

Գևորգ Սաֆարյանը բերման էր ենթարկվել է 2016 թ. հունվարի 1-ին՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով այն բանից հետո, երբ փորձել են Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել են: Բերման ենթարկված 4 անձանցից ձերբակալվել է միայն Սաֆարյանը, և 2017 թ. հունվարի 16-ին դատապարտվել 2 տարվա ազատազրկման:

Նրա նկատմամբ ինչպես քրեակատարաողական հիմնարկում, այնպես էլ դատարանի շենքում բռնության դեպքեր արձանագրվել են նաև նախկինում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը և հայտարարում, որ նրա կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները:

Tekali Taxi