Home / Կանանց իրավունքներ / Գյումրիում 2 կանանց դանակահարելու գործով տղամարդ է ձերբակալվել․ Aravot.am

Գյումրիում 2 կանանց դանակահարելու գործով տղամարդ է ձերբակալվել․ Aravot.am

Դեկտեմբերի 25֊ին մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով Գյումրի բժշկական կենտրոն դիմած երկու կանանց դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 1983 թվականին ծնված տղամարդ, որը կոշկակար է աշխատում։ Այս մասին Aravot.am֊ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

«Ծանր մարմնական վնասվածքներով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու տուժողներ։

․․․Պարզվել է ենթադրյալ հանցանք կատարած անձը։ Նույն պահին նշված անձը ձերբակալվել է, այժմ կատարվում է նախաքննություն։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 1-րդ մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)»,֊ ասել է Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ կասկածյալը ենթադրաբար եղել է ոչ սթափ վիճակում։

«Համապատասխան նմուշներ են վերցվել սթափության վիճակը պարզելու ուղղությամբ․ նախնական տվյալները նույնպես վկայում են, որ ենթադրյալ հանցանք կատարած անձը եղել է ոչ սթափ վիճակում, բայց հիմնավոր եզրահանգության գալու համար վերցվել են համապատասխան նմուշներ»,֊ ասել է Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Մուշ»-ի բաժնում ժամը 21։50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել երկու կին՝ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ։ Նրանցից մեկը 1971 թվականին ծնված Ղ․Հ․-ն, մյուսը՝ 1980թ․-ին Ծ․Գ-ն։

Կանանցից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 20․00-ի սահմաններում Գյումրի Վազգեն Սարգսյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ Գագիկ Կ․-ն դանակով հարվածել է իրենց և պատճառել վնասվածքներ, ապա իր հետ եղած կնոջը հրել ու գցել է շենքի շքամուտքի աստիճաններին։

Tekali Taxi