Home / Ոստիկանություն / Մարտի 1-ի 10 զոհերի մասին Հատուկ քննչական ծառայությունը մշտապես նույն պատասխանն է տալիս

Մարտի 1-ի 10 զոհերի մասին Հատուկ քննչական ծառայությունը մշտապես նույն պատասխանն է տալիս

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը 2008 թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացված քննչական գործողություների վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցումներին տարիներ շարունակ նույն պատասխանն է տալիս։ Այս մասին ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ։ ՀՔԾ֊ն Մարտի 1-ի վերաբերյալ տեղեկությունները նախաքննական գաղտնիք է համարում։

«2017 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությանն ուղղված հարցմամբ տեղեկատվություն էինք հայցել Մարտի 1-ի 10 զոհերի մահվան գործով 2017թ. ընթացքում իրականացված քննչական գործողությունների վերաբերյալ, մասնավորապես՝ թե քանի փորձաքննություն, հարցաքննություն, քննչական փորձարարություն ու օպերատիվ-հետախուզական միջոցառում է իրականացվել: Թե ինչպես է իրականացված քննչական գործողությունների քանակը նախաքննական գաղտնիք համարվում, պարզ չէ, իսկ ՀՔԾ-ն շարունակում է կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ տալ»,֊ ասված է հայտարարության մեջ:

Նախաքննության վերաբերյալ կազմակերպության առաջադրած առանձին հարցերին ՀՔԾ-ն հրաժարվում է պատասխանել՝ դրանք ևս համարելով նախաքննական գաղտնիք:

«ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննվել մարտի 1-ի զանգվածային անկարգությունների և 10 անձանց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը», ֊ ասված է նամակում:

Tekali Taxi