Home / Մարզեր / Այգու մի մասը գերակա հանրային շահ են ճանաչել՝ առանց սեփականատիրոջն ասելու

Այգու մի մասը գերակա հանրային շահ են ճանաչել՝ առանց սեփականատիրոջն ասելու

Ալավերդու բնակիչ Միքայել Դավթյանին պատկանող 4500 քառակուսի մակերեսով այգու 550 քառակուսին ճանաչվել է գերակա հանրային շահ, սակայն նրան այդ մասին տեղյակ են պահել միայն որոշումն ընդունելուց հետո:

«Արդեն սկսել են չափագրման աշխատանքները: Բայց մեզ ոչինչ չեն ասում: Չեն գալիս ասում, որ այ էսքանն ենք կտրելու: Մեկը մեկից է իմանում», – այս մասին «Անկյուն +3» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում պատմել է Դավթյանը:

Նա տեղեկություն չունի, թե գերակա հանրային շահ ճանաչված իր հողամասը երբ է անհրաժեշտ լինելու շինարարներին:

Այգու սեփականատերը տեղեկատվական նամակ միայն վերջերս է ստացել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմկերպություն» ՊՈԱԿ-ից, չնայած որ ճանապարհի չափագրման աշխատանքները սկսվել են:

Գարնանից առաջ այգեգործն արդեն սկսում է այգում աշխատանքները, իսկ այս տարի անորոշության մեջ է՝ չգիտի սկսել գործը, թե ոչ:

«Բացի դրանից՝ եթե այգուց պետք է ծառեր հատվեն, դա պետք է արվի հիմա, այլ ոչ թե երբ ծառերը կծաղկեն», -ասել է Դավթյանը:

Առավել մանրամասն՝ Անկյուն+3-ի տեսանյութում:

Tekali Taxi