Home / Շուկա / Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը հայտնվել է ԱՄՆ֊ի նախապատժամիջոցային ցուցակում

Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը հայտնվել է ԱՄՆ֊ի նախապատժամիջոցային ցուցակում

ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը երկուշաբթի հրապարակել է 210 անուններից կազմված ռուսաստանցի պետական գործիչների և օլիխարգների ցուցակ՝ նշելով, որ դրանում հայտնված անձանց նկատմամբ առաջիկա 3 ամսվա ընթացքում կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել։ Ինչպես գրում է «Նյու Յորք թայմսը», Դոնալդ Թրամփի կառավարությունը զայրացնում է թե ԱՄՆ֊ին, թե Ռուսաստանին։ Թրամփը մի կողմից հրապարակում է սպառնալից ցուցակը, մյուս կողմից հրաժարվում է արդեն օրինական ուժի մեջ մտած պատժամիջոցները կիրառել։

Ցուցակում նշված գործիչներից 96֊ը օլիգարխներ են։ Ցուցակի հեղինակները բացատրել են, որ 1 միլիարդից ավել կապիտալ ունեցող գործարարները ցուցակում են հայտնվել, քանի որ դրանք «կիսապետական» ընկերություններ են նեկրայացնում։ ԱՄՆ֊ն կիսապետական է համարում այն ռուսական ընկերությունները, որոնցում պետությունն ունի 25 տոկոս կամ ավել բաժնեմաս և որոնք 2 միլիարդ դոլար և ավել տարեկան եկամուտ ունեն։

«Տնտեսական ցնցումներին, այդ թվում՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամին և 2014 թվականի ԱՄՆ պատժամիջոցներին, ռուսաստանյան կառավարությունը հակազդել է՝ իր ներգրավվածությունը մեծացնելով տնտեսության մեջ և կիսապետական ընկերությունների սեփականատեր դառնալով։ 2016 թվականի տվյալներով ռուսական կիսապետական ընկերությունները ծածկում են Ռուսաստանում աշխատատեղերի մեկ երրորդը, և Ռուսաստանի ՀՆԱ֊ի 70 տոկոսը», ֊ նշված է ցուցակի վերաբերյալ բացատրության մեջ։

Ռուսաստանում իշխանությունների հովանու ներքո աշխատող օլիգարխների ցանկում կան նաև երկու հայազգի գործարարներ՝ Սամվել Կարապետյան և Դանիիլ Խաչատուրով:

Հայաստանյան շուկայում հատկապես լայն գործունեություն է ծավալել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը նաև խոստանում է շարունակել բիզնեսներ հիմնել։

Tekali Taxi