Երևանի քաղաքապետարանում բռնությունը դատարատող բողոքի ակցիայի մասնակցիները փետրվարի 13-ին ևս բռնության ենթարկվեցին։ Ոստիկանները համայնքապետարանի շենք մտած բողոքող մարդկանց դուրս բերեցին՝ հարվածելով, քաշքշելով, ոմանց հագուստները պատռելով։
Բողոքի ակիցան սկսվել էր 17.30-ին և նպատակ ուներ դատապարտել այսօր առավոտյան Երևանի ավագանու նիստի ընթացքում կատարվածը, երբ հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով մի խումբ տղամարդիկ ծեծել էին ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանին և Սոնա Աղեկյանին։ Խաչատրյանին սկսել են ծեծել, երբ նա թափանցիկ տարայով դեպի քաղաքապետն էր տարել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի կոյուղուց բերված տիղմը՝ ցույց տալու, թե ինչ հոտ են շնչում այդ համայնքի բնակիչները։ Քաղաքապետարանը ամիսներ շարունակ չի նորոգում կոյուղին։
Բողոքողները դատապարտում էին նաև անտարբերությունը, որով կանանց ծեծելուց հետո Ավագանու նիստը շարունակվել է, կարծես, ոչինչ չէր եղել։
«Քիթդ հոտին չդիմացավ, իսկ աչքդ ծեծին սովո՞ր է», «Բռնարարի տեղը բանտն է», «բռնացողն էլ է հանցագործ, արդարացնողն էլ», «ձեր պատճառով ամբողջ երկիրը քաքի մեջ է» պաստառներով և «բռնապետարա՛ն», «քաղաքապետքարա՛ն» վանկարկումներով բողոքի ակցիայի մասնակցիները մտել էին քաղաքապետարան և հայնտվել միջանցքում՝ ոստիկտանների, անվտանգության տեխնիկայի և դռների արանքում։ Նրանց մոտեցավ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ու ասաց, որ համաձայն է և դատապարտում է բռնությունը։ Ավելի վաղ, սակայն, նույն խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կատարվածում մեղադրել էր «Երկիր Ծիրանի» խմբակցության «ոչ կառուցողական» գործելաոճը։ Սիմոնյանն ասել է, որ իր ասածն է «Ելքի» պաշտոնական դիրքորոշումը։
Ժամը վեցին ոստիկանները սկսել են ուժով դուրս հանել բողոքի ակցիայի մասնակիցներին և արժանացել են «Տարոնի ստրուկ ոստիկան» և «գառլախներ» բնորոշումներին։
Բողոքի մասնակիցների մի մասը ակցիան շարունակում էր քաղաքապետարանի շենքում գտնվող Երևանի պատմության թանգարանի մուտքի մոտ։ Նրանց հանդեպ ևս բռնություն կիռարվեց։
Դրսում ակցիայի մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան․ «Մենք՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքավածներս, որևէ այլ ելք չենք գտնում, քան գալ և պահանջել ազատել ավագանին ընդդիմադիր կանանց վրա հարձակվող, ծեծի և սեռական ոտնձգության ենթարկող իշխանական տղամարդկանցից, և քրեական պատասխանատվության ենթարկել նման հանցագործներին: Այսօր ժամը 17.30-18.30-ի սահմաններում մենք գրավեցինք Երևանի քաղաքապետրանի գլխավոր և Երևանի պատմության թանգարանի մուտքերը՝ պահանջելով վերոնշյալը։ Մեր հանդեպ ոստիկանները կիրառեցին անհամաչափ ուժ և մի քանիսս կրեցինք մարմնական և նյութական վնասներ։ Ուստի սույն հայտարարությունը նաև հաղորդում է հանցագործության մասին։ Այսպիսով՝ մենք փաստում ենք, որ կանանց հանդեպ ճնշուը և բռնությունը համատարած և համակարգային բնույթ է կրում և այսօրվա միջադեպերը դրանց մի մասն են կազմում»։