Home / Բանակ / Զինվորն ինքնասպանություն գործելու հոգեվիճակում չի եղել, պնդում է փորձագետը

Զինվորն ինքնասպանություն գործելու հոգեվիճակում չի եղել, պնդում է փորձագետը

2016 թվականի ապրիլի 25-ին Իջևանի զորամասերից մեկի կրակային դիրքում գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Հովհաննես Պետրոսյանն այնպիսի հոգեբանական վիճակում չի գտնվել, որը կհանգեցներ ինքնասպանության։ Հղում անելով դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած փորձագետի պատասխանի վրա՝ այս մասին գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի փաստաբանները պաշտպանում է մահացածի իրավահաջորդի շահերը։

Կազմակերպությունը նշում է, որ վաշտի հրամանատար Վաչագան Հայրապետյանը մահացած զինծառայողի հոր հետ առերես հարցաքննությունից օրեր անց՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ին, ավտովթարից մահացել է․ «Վերջինս գործի համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունների էր տիրապետում և իր ցուցմունքներում նշել էր դրանց մասին»։

Փորձագետը բացառել է նաև հրամանատար Վաչագան Հայրապետյանի և մյուս ծառայակիցների գործողությունների և Պետրոսյանի ենթադրյալ ինքնասպանություն գործելու հանգամանքի միջև պատճառահետևանքային կապը:

Հիշեցնենք, որ Պետրոսյանին մահացած էին գտել իրեն ամրակցված մեքենայի թափքում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Ավելի վաղ Safesoldiers.am կայքը, հիմնվելով տարբեր կայքերի հրապարակումների վրա, գրել էր, որ զինծառայողը հորը դեպքից օրեր առաջ պատմել է, որ սպաներն ուզում են բենզին գողանալ, ինքը թույլ չի տալիս, այդ պատճառով կոնֆլիկտի մեջ է մտել նրանց հետ․ «Ասեց՝ պապա, գողություն են անում, ընկել են ոտիս հետևից: Կալոնկեն փակել եմ, ֆռֆռում ա, չի կարում բենզին գողանա, մանթո նայում ա դեմքիս: Ասեց՝ պապ, ավտոս կգնա, պազիցիա կմտնի, կմնամ առանց բենզինի, կխփեն»։

Tekali Taxi