հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հյուսիսային պողոտայում պայթյունի հետևանքով տուժած երեխայի վիճակը ծանր է գնահատվում

Հյուսիսային պողոտայում պայթյունի հետևանքով տուժած երեխայի վիճակը ծանր է գնահատվում

Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած կա՝ 6-ն անչափահաս։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ տուժածներն են՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (16 տարեկան, Իրանի քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (14 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի (24 տարեկան, Իրանի քաղաքացի): Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ․ Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության, Զեյնաբ Հուսեինին արդեն դուրս է գրվել:

Պաշտոնական վարկածի համաձայն, «Բուգեր Քինգի» խոհանոցում պայթել է ածխաթթու գազի 20 կգ-անոց բալոնը, որի հետևանքով վնասվել է խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 279-րդ 2 մասի 2-րդ կետով` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել 2 կամ ավելի անձնաց առողջությանը։