Home / Ոստիկանություն / Ակտիվիստը բռնության է ենթարկվել չորրորդ նախագահի երդմնակալության օրը

Ակտիվիստը բռնության է ենթարկվել չորրորդ նախագահի երդմնակալության օրը

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ոստիկանների կողմից այսօր ենթարկվել է բռնության։ Այս մասին հայտնում է Forrights.am-ը։

«Սերժիկ մարդասպան, Սերժիկ սրիկա» գրությամբ պաստառով Գասպարին կանգնել էր Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։ Առանց որևէ հիմքի ոստիկանները սկսել են հրմշտել Վարգես Գասպարիին՝ թույլ չտալով կանգնել մայթին։ Նրանք փորձել են խլել նաև վերջինիս պաստառը։ Արդյունքում Գասպարիի ինքնազգացողությունը վատացել է։

Նշենք, որ Դեմիրճյան փողոցում է գտնվում ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հայրական տունը։ Գասպարին փորձել է անցնել տան մայթը, սակայն ոստիկանները բռնելով նրա ձեռքերից և ոտքերից հեռացրել են դիմացի մայթ։

Այսօր կեսօրին Ազգային ժողովի հատուկ նիստում՝ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպանը, ով խորհրդարանի կողմից ընտրվել է երկրի նախագահ, ստանձնելու է իր պարտականությունները:

Tekali Taxi