Home / Հայաստան / Ինչպես պարալիզացնել Երևանը․ գործողությունների ծրագիր

Ինչպես պարալիզացնել Երևանը․ գործողությունների ծրագիր

Ապրիլի 16-ի առավոտյան Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերն ապրիլի 16-ին՝ 08։15-ին, սկսում են Երևանի պարալիզացման գործընթացը։ Այսօր Ֆրանսիայի հրապարակում վաղվա գործողությունների ծրագիրը ներկայացրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա առաջարկել է առավոտյան արգելափակել Երևանի կամուրջները, թույլ չտալ, որպեսզի մարդկանց սպասարկի Մետրոպոլիտենը, խնդրել է պարալիզացնել բանկային համակարգը՝ բանկոմատներից կանխիկացնելով քարտերի վրա եղած գումարները։

Երևանում երթևեկությունը պարալիզացնելուց հետո Փաշինյանը խնդրել է մարդկանց ոտքով գալ Բաղրամյան պողոտայում գտնվող Ազգային ժողովի շենքի մոտ՝ այն արգելափակելու նպատակով։

Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում նախատեսվում է վարչապետի թեկնածության քվեարկությունը։ Վարչապետի պաշտոնում իշխող ՀՀԿ֊ն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ֆրանսիայի հրապարակն արգելափակած #Իմքայլը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

Tekali Taxi