ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ԱԺ֊ի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 22-ին, ժամը 10։00-ին «Մարիոթ» հյուրանոցում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթեր մտնելով։
«Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն էինք հայտնել, որ պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմանները։
Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո, մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը։
Վաղը առավոտյան ժամը 10։00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ և Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ։
Նա նշել է, որ այդ պատճառով էլ վաղվա «Էրեբունի» հանրահավաքը տեղի կունենա 12։00֊ին կամ 12։30֊ին», ֊ ասել է Փաշինյանը։