Գլխավոր / Կրթություն / Ստեփանավանում ՀՀԿ֊ական տնօրենը ծեծել է թոռնուհուն երթին մասնակցելու համար․ աղբյուր (թարմացված)

Ստեփանավանում ՀՀԿ֊ական տնօրենը ծեծել է թոռնուհուն երթին մասնակցելու համար․ աղբյուր (թարմացված)

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի ՀՀԿ֊ական տնօրեն Սեդա Թունյանը երկու օր առաջ աշակերտների մոտ ծեծել է իր թոռնուհուն, որպեսզի այլ երեխաները վախենան և չմասնակցեն ընդդիմության աջակիցների երթերին։ Այս մասին մեզ հայտնել է դպրոցականներից մեկի ծնողը, որը չի ցանկացել ներկայանալ։

Թունյանի թոռնիկը համադասարանցիների հետ նախորդ օրը մասնակցել էր «Մերժիր ՀՀԿ֊ին» բողոքի երթին։ Բացի ծեծից, տնօրենը սպառնացել է դպրոցականներին, որ «զինվորական ռեժիմ» է մտցնելու, ամեն օր ստուգելու է՝ ով է դպրոց գնացել։

Մեր աղբյուրի համաձայն, տնօրենն իր թոռնուհուն ծեծել է իր դստեր՝ Երանուհի Մկրտչյանի հետ միասին, որը նույն դպրոցում ուսմասվար է և ՀՀԿ֊ական քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հարսն է։

Սեդա Թունյանը Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի քույրն է։

Նյութի հրապարակումից հետո Epress.am֊ի ֆեյսբուքյան էջին՝ հրապարակված նյութի տակ մեկնաբանություն է արել Eranuhi Mkrtchyan օգտատերը, որը նախ վիրավորել է՝ գրելով․ «Այ, ապուշ գրող», ապա անձնական նամակ է գրել՝ սպառնալով դատի տալ կայքին և նշելով, որ ինքը 6 տարեկան երեխա ունի։ Նա պահանջել է հերքել լուրը, իսկ երբ խնդրել ենք ուղարկել հերքման տեքստը՝ պահանջել է, որպեսզի կայքը հեռացնի «այդ ապուշությունը»։ Հետագայում Epress.am֊ը ստացել է հերքման տեքստը էլ․փոստով։

Հրապարակում ենք ուղարկված տեքստը․

Հ․Գ․ Մենք կրկին կապ ենք հաստատել մեր աղբյուրի հետ, որը պնդել է, որ նման միջադեպ տեղի է ունեցել։