հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Ներկա Սահմանադրությունը լեգիտիմ չէ․ նորի ընդունման անհրաժեշտության մասին

Ներկա Սահմանադրությունը լեգիտիմ չէ․ նորի ընդունման անհրաժեշտության մասին

Մի խումբ քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով նոր Սահմանադրություն ընդունել։ Տեքստը՝ ստորև․

Ժողովրդի զորության (իշխանության) հաստատման անհրաժեշտության և սահմանադրական կարգի մասին

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս՝ այս երկրի տերերս, զորության (իշխանության) կրողներս, լեգիտիմության աղբյուր հանդիսացող ժողովրդի անդամներս,

հիմք ընդունելով ազատության, ինքնուրույնության, ժողովրդավարության, իրավունքի (այլ ոչ օրենքի) գերակայության, քաղաքացիական զորակցության (սոլիդարության), սոցիալական արդարության, համընդհանուր բարեկեցության, ապագա սերունդների և Երկիր մոլորակի առջև պատասխանատվության սկզբունքները,

հաշվի առնելով, որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախ պետականության հաստատումից առ այսօր սահմանադրական կարգ հաստատված չէ,

արձանագրելով, որ 2015թ-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները և դրանց ընդունման համար անցկացված հանրաքվեն կեղծվել են, հանրաքվեի արդյունքները տեղական և միջազգային դիտորդների կողմից ճանաչվել են ոչ լեգիտիմ,  մեր մասնակցելը կամ չմասնակցելն օգտագործվել է՝ լեգիտիմացնելու մի փաստաթուղթ, որը չի բխել մեր իրավունքներից և ազատություններից և չի արտահայտել մեր կամքը,

մտահոգ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պաշտոնատար անձինք ու քաղաքական խմբավորումները պնդում են, թե կայացվելիք որոշումները պետք է հիմնվեն առկա սահմանադրության վրա, որը, սակայն, կեղծված է և ստեղծում է փակուղային քաղաքական դրություններ, այդ թվում՝ կեղծված հանրաքվեով և ընտրություններով ԱԺ-ում կայուն մեծամասնություն ձևավորած և այժմ ժողովրդի կողմից մերժված քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ը, կարողանում է խոչընդոտել ժողովրդական վստահություն վայելող անձի վարչապետի պաշտոնում նշանակելը, նույն այդ կեղծիքով ձևավորված Ազգային Ժողովը «իրավական գործիք» ունի՝ խոչընդոտելու ժողովրդին խոստացված ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունումը և այլն: Ավելին, կայուն խորհրդարանական մեծամասնություն ամրագրող ավտորիտար Սահմանադրությունը չի կարող ընդունելի լինել իր զորության հաստատման և օլիգարխիայի լծից ազատվելու համար պայքարած քաղաքացիների համար:

Ուստի և հայտարարում ենք՝

սահմանադրություն կոչվող փաստաթուղթը, դրան հաջորդող  ընտրությունները և դրանց արդյունքների ճանաչումը արտահայտել ու ամրագրել են տվյալ ժամանակաշրջանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի շահերը, իշխանություն են կենտրոնացրել որոշակի կուսակցական-օլիգարխիկ խմբերի ձեռքում, որի արդյունքն էլ 2018թ-ի համաժողովրդական շարժման պոռթկումն է՝ մեր իրավունքների և զորության հաստատման համար:

Ներկա Սահմանադրությունը, բացի իր անփոփոխ 1-ին և 2-րդ հոդվածներից, որոնց համաձայն զորությունը պատկանում է ժողովրդին, չունի իրավունքի ուժ և չի հանդիսանում լեգիտիմության աղբյուր դրա հիման վրա գործող որևէ վարչակազմի համար: Այն ընդամենը կարող է ֆիկտիվ գործիք հանդիսանալ այս պահին իրավազոր քաղաքացիների և քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտը խաղաղ, անցնցում ձևով լուծելու, զորությունը ժողովրդին վերադարձնելու, Սահմանադրական կարգ հաստատելու և վերը նշված սկզբունքների համաձայն նոր Սահմանադրություն ընդունելու համար:

Սահմանադրական կարգ հաստատելու և հետագայում ավտորիտար կառավարման համակարգի հաստատումը կանխելու համար անհրաժեշտ է, որ ընդունվի նոր սահմանադրություն, որը կբխի ժողովրդի զորությունը հաստատող 1-ին և 2-րդ հոդվածներից և կերաշխավորի ուղղակի ժողովրդավարության մեխանիզմներ:

Կարևորում ենք շարժման օրերին ձևավորված մասնակցության ու ինքնակազմակերպման մշակույթի շարունակականությունը և նոր սահմանադրության մշակումը հանրության ուղղակի մասնակցությամբ՝ հանրային քննարկումներում, հանրության բոլոր խմբերի, այդ թվում ճնշվող, շահագործվող ու խտրականացվող խմբերի և ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ստորագրել են՝

Անահիտ Քոչարյան

Անդրանիկ Թոխյան

Անի Մկրտչյան

Աննա Նիկողոսյան

Աննա Շահնազարյան

Աշխեն Բաբայան

Ալբերտ Բաղդասարյան

Ալետա Հակոբյան

Ասյա Մաթևոսյան

Ավետիս Սահակյան

Արամ Շահոյան

Արե Մարտիրոսյան

Արեգ Հունանյան

Արթուր Դարբինյան

Արթուր Հարությունյան

Արթուր Պատվականյան

Արման Յարալյան

Արտաշես Պիվազյան

Արփինե Գալֆայան

Արևիկ Եղիազարյան

Ավետիս Սահակյան

Գայանե Աղասյան

Գասպար Գաբրիելյան

Գարիկ Ջալալյան

Գարիկ Մելքոնյան

Գեղամ Ասրյան

Գոռ Հակոբյան

Գևորգ Գրիգորյան

Զարուհի Հովհաննիսյան

Զարուհի Մեջլումյան

Էդգար Պետրոսյան

Էդգար Սարգսյան

Լիլիթ Հարությունյան

Լիլիթ Մանուկյան

Լուսինե Բաղդասարյան

Լուսինե Հովսեփյան

Լևոն Գալստյան

Հակոբ Բուլանիկյան

Հակոբ Հայրապետյան

Համլետ Մելքումյան

Հայկ Գրիգորյան

Հայկ Սահակյան

Հայկ Վարդանյան

Հասմիկ Վարդանյան

Հրածին Չիլինգարյան

Մանուկ Ստեփանյան

Մարինա Ադամյան

Նարեկ Ներսիսյան

Նարինե Էվոյան

Նելլի Սարգսյան

Նունե Մանուկյան

Պերճ Սարգսյան

Ռաֆայել Շահոյան

Ռոբերտ Կարապետյան

Ռուզաննա Գրիգորյան

Սամսոն Մարտիրոսյան

Սևակ Ռոստոմյան

Սոֆյա Մանուկյան

Սոֆյա Շարաֆյան

Սոնա Բադալյան

Սուքիաս Միքայելյան

Վահե Մելիքյան

Վալոդ Մորադի

Տիգրան Հարությունյան