Home / Բանտ / Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն միայն իրավական ճանապարհով․ իրավապաշտպան

Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն միայն իրավական ճանապարհով․ իրավապաշտպան

Եթե Նիկոլ Փաշինյանը կանչի գլխավոր դատախազին և ասի՝ փոխելու ես այս կամ այն մարդու խափանման միջոցը, մենք՝ իրավապաշտպաններս, դառնալու ենք Փաշինյանի առաջին քննադատներից, քանի որ դա լինելու է ոչ իրավական մեթոդներով։ Խոսելով քաղբանտարկյալների ազատ արձակման մասին՝ ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Նա նշել է, որ այժմ ազատազրկման մեջ գտնվող մարդկանց գործերը ժամանակին քննվել են ոչ իրավական մեթոդներով․ «Հիմա ոչ իրավական մեթոդներով ազատությունը ինչո՞վ է տարբերվում ոչ իրավական մեթոդներով ազատությունից զրկելուց…

…Ի դեպ՝ գխավոր դատախազը և Վճռաբեկ դատարանի նախագահը շատ էլ ուրախ կլինեն, որ իրենց կանչող հերթական մեկը լինի և նրանց համար շատ պարարտ հող է իրենց գործունեությունը շարունակելու համար», -ասել է Սաքունցը։

Նա ընդգծել է, որ Անդրիաս Ղուկասյանի կալանքի միջոցի փոփոխման հարցը լավ նախադեպ կարող է լինել։

«Դատարանը, զրկված լինելով քաղաքական թելադրանքի գործիքից, կատարեց որոշում։ Իրավական մեխանիզմների գործելու համար նպաստավոր պայմաններ կան հիմա», – նրա խոսքով՝ այն բոլոր գործերով, որոնք նախաքննության և դատաքննության փուլում են, պետք է խափանման միջոցը փոխել։

Իսկ օրինակ՝ Շանթ Հարությունյան և ընկերների նկատմամբ պետք է կիրառվի պայմանական վաղաժամ ազատումը։ Կամ դատախազը պետք է նոր ի հայտ եկած հանգամանքներով գործը վերանայի։

Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը ներկայացրել է իր և Սաքունցի կողմից քաղաբանտարկյալ համարվողների անունները։

Շանթ Հարությունյան և ընկերներ։ Նրանց պատիժն անհամաչափ է։ Բացի դրանից՝ պետք է ոչ թե քրեական, այլ վարչական գործ հարուցվեր։

Հայկ Կյուրեղյան, որի պատիժը չափազանցված է։ Դա հստակ քաղաքական հետապնդում էր։

Կարո Եղնուկյան, Ժիրայր Սեֆիլյան, Գևորգ Սաֆարյան, Սամվել Բաբայան, Գարեգին Չուգասզյան։

Իշխանյանն ընդգծել է, որ հատկապես Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի գործերն ընդհանրապես հնարովի են։ Այս խումբը պետք է արդարացվի։

Նա ասել է․ որ «Սասնա ծռերի» դեպքում պետք է կիրառել իրադրության փոփոխություն հոդվածը և մի մասին ազատ արձակել։

Կամ պայմանական կիրառել, բացի՝ ոստիկանների սպանության հետ կապված հարցերին, որոնց դեպքում պետք է կիրառվի արդար դատավարություն։

Tekali Taxi