Գլխավոր / Բանակ / Փաշինյանը՝ ոստիկանությունում փոփոխությունների և Պաշտպանության նախարարի նշանակման մասին

Փաշինյանը՝ ոստիկանությունում փոփոխությունների և Պաշտպանության նախարարի նշանակման մասին

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Պաշտպանության նոր նախարարի և ոստիկանության համակարգում փոփոխությունների մասին։

Որևէ մեկին ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակելը միանշանակ չէր ընդունվելու։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարզ է, որ որևէ մեկին ոստիկանապետ նշանակելը միանշանակ չէր ընդունվելու։ ՀՀ օրենսդրության համաձայն, ոստիկանության պետի պաշտոնում պետք է նշանակվեր ոստիկանության գործող համակարգից որևէ մեկը», ֊ ասել է վարչապետ։

Նա խոստացել է, որ այդ թեմայով զրուցել հանրության հետ։

Փաշինյանի խոսքով՝ Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի պետի պաշտոնից։

Ինչ վերաբերվում է հարցին, թե կլինեն համակարգում պատժվողներ, Փաշինյանն ասել է, որ չի կարող միաժամանակ լինել քննիչ և դատավոր։

Նա նաև ընդգծել է, որ ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի Պաշտպանության նախարար։ Մինչ ԱԻՆ տեղափոխվելը, Տոնոյանը զբաղեցնում էր Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։

Նշենք, որ Փաշինյանի և լրագրողների զրույցից քիչ անց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ԶԼՄ֊ներին հայտարարություն է ուղարկել, որով հայտնել է իր հրաժարականի մասին։