հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Պատմեմ «Օսիպյանի» իմ պատմությունը…

Պատմեմ «Օսիպյանի» իմ պատմությունը…

Ֆեյսբուքյան օգտատեր Ruzanna Grigoryan-ը սոցցանցի իր էջում արձագանքել է Վալերի Օսիպյանի նշանակմանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում.

«Պատմեմ «Օսիպյանի» իմ պատմությունը։ Օսիպյանին անձամբ ճանաչում եմ 2011 թվականից՝ Թեղուտի և Մաշտոցի պուրակի նախաձեռնություններից, 100 դրամի շարժումից, 2013 թվականի կեղծված նախագահական ընտրություններից, Էլեկտրիկ Երևանից, «սիրո և համերաշխության հեղափոխությունից» և բազմաթիվ այլ առանձին քաղաքական ակցիաներից։ Այս տարիների ընթացքում Օսիպյանի հրամանով հետևողականորեն և բազմազան եղանակներով ճնշվել են իմ ու իմ քաղաքական ընկերների քաղաքական դիմադրության գործողությունները։ Օսիպյանի հրամանով ապօրինի կերպով ձերբակալվել և բերման եմ ենթարկել շուրջ տաս անգամ։ Օսիպյանի հրամանով բերման ենթարկվելիս բազմիցս ստացել եմ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Օսիպյանի հրամանով ստացած իմ մարմնական վնասվածքներից մեկն այնքան լուրջ է եղել, որ ստիպված եմ եղել բուժվել ու վերականգնվել ավելի քան երկու տարի։ Օսիպյանի հրամանատարության ներքո գործող ոստիկանների կողմից բազմիցս ենթարկվել եմ խտրական վերաբերմունքի․ ինձ քանիցս «հիշեցրել են», որ ինձ «հայ աղջկա» պես պահեմ և այդպիսով փորձել են լռեցնել իմ քաղաքական ձայնը։ Օսիպյանի հրամանով ձերբակալության արդյունքում իմ դեմ հարուցվել է երկու դատական գործ, ինչի արդյունքում դատական անիմաստ քաշքշուքների ընթացքում վատնել եմ իմ ժամանակը, քայքայել եմ նյարդերս և կրել եմ մոտավորապես 1000 դոլարի անձնական վնաս։ Օսիպյանի հրամանով իմ ներկայությամբ ստորացումների և բռնությունների են ենթարկվել իմ քաղաքական ընկերները, ինձ ծանոթ և անծանոթ մարդիկ։ Օսիպյանի հրամանով այս տարվա ապրիլի 16-ին իմ աչքի առաջ Բաղրամյան փողոցում վնասվել են տասնյակ մարդիկ, այրվել և կոտրվել է ընկերոջս՝ Զավեն Գրիգորյանի ոտքը։ Եվ եթե հիմա ոստիկանապետի նշանակման համար իշխանությունը առաջնորդվում է «համերաշխության» սկզբունքով, ապա հարց է առաջանում, ու՞մ է այն համերաշխություն հայտնում՝ մշտական բռնարարի՞ն, թե՞ բռնարարի կողմից ճնշվածին։