Մայիսի 11-ի երեկոյան ազատ է արձակվել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզայանը, որը վերջին 17 օրվա ընթացքում հացադուլի մեջ էր։
Այսօր ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը (քիչ առաջ նա նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ-խմբ.) և Լենա Նազարյանը Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորություն էին ներկայացնել։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Եգորյանը հույս էր հայտնել, որ իր պաշտպանյալին ազատելու են մոտակա օրերին, երբ Վերաքննիչ դատարանը քննի նրա կալանքի միջոցի փոփախման հարցը։
Չուքասզյանը բանտից դուրս գալուց անմիջապես հետո ուղևորվել է Արշակունյաց պողոտա, որը մինչև 22։30-ը դեռևս փակ է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների կողմից։ Նրանք ճանապարհը փակել էին այն բանից հետո, երբ դատավոր Արշակ Վարդանյանը որոշում է ընդունել չփոխել խմբի 11 անդամների խափանման միջոց կալանքը։
Հիշեցնենք, որ 17 օր հացադուլի մեջ գտնվող Չուգասզյանը կալանավորվել էր ապրիլի 24-ին, երբ միացել էլ համաժողովրդական հեղափոխությանը։ Մինչ այդ վերջինս գտնվում էր ընդհատակում։ Նրա մեղադրում են 2015 թվականի Ցեղասպանության տարելիցին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով։ Այդ ժամանակ նրան ազատ էին արձակել ստորագրության դիմաց, սակայն հետագայում Քննչական կոմիտեն անհարժեշտ էր համարել նրան կալանավորել։