Այսօր առավոտյան Վրաստանի ոստիկանությունը ներխուժել է Թբիլիսիի հայտնի ակումբներ՝ «Բասիանի» և «Կաֆե Գալերի»։
Ուժայիններն իրենց «ռեյդային ստուգումը» բացատրել է անցած երկու շաբաթվա ընթացքում թմրամիջոցների օգտագործման հետ կապված 5 մահացության դեպքերով։
«Բասիանի» ակումը դեռ մայիսի 7-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ ողբերգական մահերից և ոչ մեկը չի գրանցվել իրենց տարածքում և դրանց մեջ իրենց ակումբին մեղադրելն ընդամենը աջ քաղաքական ուժերի՝ ակումբը նսեմացնելու քարոզարշավի տրամաբանությունից է բխում։
«Ռեյդի» ընթացքում մոտ 60 հոգի է բերման ենթարկվել, այդ թվում՝ ակումբի հիմնադիրները Տատո Գետիան և Զվիադ Գելբախիանին։ Կան հաղորդումներ նաև այն մասին, որ Գելբախիանին բռնության է ենթարկվել բերման ենթարկվելու ընթացքում։
«Կաֆե Գալերիի» նախկին աշխատակիցը Residentadvisor.net կայքի հետ զրույցում ասել է, որ այս դեպքերը համընկնում են խորհրդարանում թմրամիջոցների օգտագործման ազատականացմանն ուղղված կարևոր օրենսդրական նախաձեռնությունների քննարկման հետ։ Ազատականացումն այս դեպքերից հետո, հավանաբար, կհետաձգվի։