Home / Բնապահպանություն / «Ծորակներից դարչնագույն հեղուկ է հոսում»․ գնդեվազցիները փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհը

«Ծորակներից դարչնագույն հեղուկ է հոսում»․ գնդեվազցիները փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհը

Այսօր Վայոց Ձորի մարզի Գնդեվազի բնակիչնբերը փակել են Ամուլսարի հանքի տարածք տանող ճանապարհը՝ բողոքելով իրենց գյուղին արդեն իսկ հասցված վնասներից, տեղեկացնում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը (ՀԲՃ)։

««Լիդիան» («Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել հանքը֊խմբ․) կոչեցյալ հանքահենը վերջին մի քանի ամսվա ընթացքում Ամուլսարում արդեն 2 անգամ վնասել է Գնդեվազի խմելու ջրատար խողովակները։ Տեղացիներն ահազանգում են, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Գյուղացիները բողոքում են նաև փոշուց և պայթեցումների ցնցումներից։

Իսկ մայիսի 15-ին էլ Գնդեվազի խաչմերուկի հատվածում բախվել են Ամուլսարի ծրագրին վառելիք մատակարարող բեռնատարի և մայրուղով երթևեկող «Օպել» մակնիշի մեքենաները: «Օպել» մեքենայի ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ ոտքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մայրուղու վրա տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։
Հիմա սրանք այսպիսի պարզ բաները չեն կարողանում կառավարեն, բայց մեծ-մեծ խոսում են, թե` ցիանիդն ու հանքի թթվային դրենաժը կառավարելու ենք։ Բա ո՞ր ցիանիդ տեղափոխող բեռնատարի հետ լինի նման բան, ի՞նչ հետևանքներ են լինելու», ֊ նշված է ՀԲՃ֊ի հաղորդագրության մեջ։

Փակել են Ամուլսար գնացող ճանապարհը

Հիմա Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը՝ բողոքելով արդեն իսկ իրենց գյուղին հասցված վնասներից։#ԱմուլսարըՊիտիՄնաՍար #ՈչՄիՆորՀանք

Gepostet von Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front am Samstag, 19. Mai 2018

 

Tekali Taxi