Home / Բնապահպանություն / Բնապահպանության նախարարը կոռուցիայի մասին ահազանգերի հետ համաձայն չէ․ lragir.am

Բնապահպանության նախարարը կոռուցիայի մասին ահազանգերի հետ համաձայն չէ․ lragir.am

Բնապահպանության նախարարության նախկին աշխատակից, ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Լուսինե Թասլակյանը բացահայտել է կոռուպցիոն սխեմաներ բնապահպանության ոլորտում, ինչի մասին նա հայտնել է նոր բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Այս մասին փորձագետը պատմել է lragir.am֊ին:

Մասնավորապես, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) կայքում դրված են երեք ընկերություններ, որոնց մարդիկ պետք է դիմեն և վճարեն՝ ջրի սահմանային թույլատրելի արտահոսք (ՍԹԱ) հաշվարկ ստանալու համար։ Այդ ընկերություններից մեկը պատկանում է ՋՌԿԳ պետ Վահան Դավթյանին, գրանցված է Դավթյանի մոր անունով, բացահայտել է Լուսինե Թասլակյանը։

«Այսինքն, իրենք ստիպում են մարդկանց, որ այդ ՍԹԱ հաշվարկի համար վճարեն իրենց իսկ ՍՊԸ֊ին։ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ իրեք են հորդորել, որ ՍՊԸ֊ի տվյալները դնեն Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կայքում, որպեսզի թաքուն ուղղորդումներ չանեն, այլ տվյալները թափանցիկ դնեն կայքում։ Նա կոռուպցիոն ռիսկը չտեսավ»,֊ ասել է Թասլակյանը։

Ըստ փորձագետի՝ երիտ֊հանրապետական, բազմաթիվ բազեական խաղերի կազմակերպիչ Վահան Դավթյանը նաև իր պաշտոնական դիրքը չարաշահել է Եվրամիության ֆինանսավորմամբ մի ծրագրի շրջանակներում, որտեղ տենդեր էր հայտարարված Սևանի և Հրազդանի ջրավազանային կառավարման պլան կազմակերպելու համար։

«Պարոն Դավթյանը պնդում էր, որ իր ՍՊԸ֊ն այդ տենդերին պետք է մասնակցի, որպես հիմնական դիմորդ»։ Դավ թյանի ՍՊԸ֊ն այդ տենդերի մասնակցությունը շահերի ակնառու շահերի բախում է եղել, քանի որ նույն ՍՊԸ֊ն այդ նույն ծրագրում նախարարի կողմից արդեն նշանակված է եղել ազգային համակարգող։

«Այդ ՍՊԸ֊ն ծրագրի հիմնական շահառուն է, որոշում կայացնողն է, պետության ներկայացուցիչն է Եվրոմիության հետ համագործակցության ծրագրում»,֊ ասել է նա։

Գրիգորյանը Թասլակյանի այս մտահոգությունն էլ է փարատել՝ ասելով, որ Դավթյանը ոչ մի խախտում չի անում։

Tekali Taxi