Գլխավոր / Եկեղեցի / Հայաստանում շարունակում են ճնշել դավանանքի համար

Հայաստանում շարունակում են ճնշել դավանանքի համար

Հայ ազգային ինքնությունը Հայ Առաքելական եկեղուցու հետևորդ լինելու հետ նույնացնելու պաշտոնական հայտարարությունները սնում են խտրականությունը Հայաստանում գործող այլ կրոնական կազմակերպությունների դեմ։ Այս մասին նշում է կրոնական ազատությունների մասին ԱՄՆ Պետդեպի 2017 թվականի զեկույցը, որը հրապարակվել է երեկ։ ԱՄՆ Պետդեպն իր եզրակացություններն է արել՝ հղում կատարելով Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների վրա և ամփոփելով տեղալան իրավապաշտպան և լրագրողական կոլեկտիվների գործունեությունը։

Զեկույցն անդրադառնում է նաև կրոնական ազատության մասին Հայաստանյան օրենսդրությանը և պրակտիկային։ Մասնավորապես, Հայաստանի նոր Սահմանադրությունը երաշխավորում է խղճի, կրոնի և մտքի ազատությունը, սակայն այն նաև բացառիկ տեղ է տալիս Հայ Առաքելական եկեղեցուն։

«Օրենքը ՀԱԵ֊ին ազատ մուտքի և ներկայացուցիչներ ունենալու իրավունք է վերապահում դպրոցներում, գիշերօթիկներում, զորամասերում, բանտերում, հիվանդանոցներում, մինչդեռ այլ կրոնական խմբերը կարող են այդ հաստատություններ մուտք գործել միայն դրանց ղեկավարության թույլտվությամբ։ Օրենքով հանրային կրթությունը պետք է լինի աշխարհիկ, կրոնական գործունեությունը և քարոզը հանրային կրթության հաստատություններում արգելված է բացառությամբ «օրենքով սահմանված դեպքերի»։ Հայ եկեղեցու պատմության առարկան ազգային ուսումնական ծրգարի պարտադիր առարկա է ամբողջ հանրապետությունում։ ՀԱԵ֊ն մասնակցում է դասածրագրի և դասագրքերի կազմմանը և սահմանում է ուսուցիչների որակավորումները։ Եկեղեցին կարող է ուսուցիչների թեկնածուներ առաջադրել, թեև ուսուցիչները պետական աշխատողներ են։ Դասը պարտադիր է բոլոր աշակերտների համար, որևէ ընտրական կարգավորումներ չկան», — ասված է զեկույցում։

Հայ եկեղեցու պատմության առարկայի դեմ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին նամակ էր գրել եզդիական «Սինջար» կազմակերպությունը՝ նշելով, որ պետությունը խախտում է կրոնական ազատությունը՝ ստիպելով ոչ քրիստոնյա բնակչությանը անցնել ՀԵՊ պարտադիր դասերը։

Զեկույցը նշում է, որ Հայաստանը սկսել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը փոփոխելու գործընթացը։ Փոփոխությունները որոշ առաջընթաց են ապահովում, սակայն նաև մտահոգություն առաջացնող կարգավորումներ են պարունակում։

«Փոփոխությունները ներառում են մոտ տասնյակ հիմքեր (դրանցից շատերը հստակ չեն), որոնցով կարելի է արգելել կրոնական ազատության իրացումը։ Այդ դեպքերի թվում են, երբ իրացումը կարող է թուլացնել երկրի պաշտպանական հնարավորությունները, քարոզել կրոնական ֆանատիզմ, հրահրել այլ ապօրինի և անբարո գործողություներ։ Օրինագիծը նաև արգելում է ֆինանսավորումը արտասահմանից և ավելացնում է պետական վերահսկողությունը՝ հնարավորություն տալով փակել կրոնական կազմակերպությունն այդ ընթացակարգերին չհամապատասխանելու դեպքում։ Համաձայն Ավետարանչական եկեղեցիների ներկայացուցիչների, այսպիսի ընթացակարգերը կարող են ընտրողաբար կիրառվել՝ թիրախավորելու «անցանկալի» կրոնական փոքրամասնություններին։ Կառավարությունը օրենսդրական փաթեթը ուղարկել է Վենետիկի Կոմիտե», — նշվում է զեկույցում։

«Ի տարբեության անցյալ տարվա, «Եհովայի վկաներ» կազմակերպությունն իր անդամների դեմ ֆիզիկական բռնության դեպքեր չի արձանագրել։ Վերբալ բռնության 10 դեպք է գրանցվել, ինչը 7-ով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից։ «Եհովայի վկաներ» կազմակերպությունն այս վիճակագրությունը բացատրել է Ոստիկանության արագ գործելակերպով։ Համաձայն քրիստոնեական փոքրամասնությունների և ՀԿ-ների՝ մեդիա֊միջավայրը անցած տարիների համեմատ բարելավվել է։ Սակայն «Եհովայի վկաները» արձանագրել են բացասական հրապարակումներ ևս», — ասված է զեկույցում։