Home / Շուկա / Փոքր և միջին բիզնեսը վարչապետին խնդրում է ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկում կազմակերպել

Փոքր և միջին բիզնեսը վարչապետին խնդրում է ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկում կազմակերպել

Խոշոր առևտրային ցանցերից որոշների գործունեութունը, տարիներ ի վեր խնդիրներ են ստեղծել հայկական ապրանք արտադրող, այդ թվում` գյուղմթերք, գերփոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Այս մասին ասվում է Փոքր և Միջին ձեռնարկատերերի համագործակցության ասոցիացիայի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում։

«Ասոցիացիան ողջունում է ՀՀ ներկայիս կառավարության կողմից որդեգրած, բիզնես միջավայրում հավասար մրցակցության, արդարության վերականգնմանն ուղղված քայլերն ու տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը: Մենք մշտապես սատարել ենք այն ծրագրերի և միջոցառումների նախաձեռնողներին, իրականացնողներին, ովքեր կբերեն, կամ բերում են ՀՀ-ում օրենքների գերակայության վերահաստատմանը, հովանավորչության բացառմանը», ֊ ասված է նամակում։

ՓՄՁ֊ները նշում են, սակայն, որ Խոշոր առևտրային ցանցերի խախտումները չեն սահմանափակվում միայն՝ ԱԱԾ-ի կողմից ներկայացված, վերոհիշյալ ցանցերի հետ փոխկապակցված Ա/Ձ-երերի ակնհայտ ապօրինի մեխանիզմներով գործող փաստերը:

ՓՄՁ֊ները առաջարկում են վարչապետին կազամկերպել քննարկում խոշոր առևտրային ցանցերի, ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների և պետական այն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր պատասխանատու են հարկային, տնտեսական, ՓՄՁ զարգացման քաղաքականությունների մշակման և պահպանման հարցերում:

Tekali Taxi